Փաշինյանն առաջիններից արձագանքեց Պուտինի հրավերին՝ մասնակցելու Հայրենականի միջոցառումներին

ԵՐԵՒԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, մասնակցեցին Ազգային պատկերասրահում բացված Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Սերգեյ Լավրովն իր խոսքում բարձր գնահատեց ներկայացված ցուցահանդեսը՝ նշելով, որ «այն պատմում է մեր հայրերի ու պապերի սխրանքների մասին, որոնք կյանքի գնով ազատագրեցին քաղաքակրթությունը ֆաշիզմից։ «Հայ ժողովուրդը, սովետական մյուս ժողովուրդների հետ ուս ուսի տված, պատերազմել է Մոսկվայում, Լենինգրադում, ազատագրել ՝ Ղրիմն և Կովկասը, վերցրել՝ Բեռլինը։ Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր հերոսներով, որոնք անգնահատելի ներդրում ունեն Հայրենական պատերազմի հաղթանակում։ Ռուսաստանում բարձր են գնահատում ՀՀ-ում Հայրենական պատերազմի հիշատակի պահպանությանն ուղղված ջանքերը»,-ասաց նա։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ հաջորդ տարի նշվելու է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակը։ «Մեզ համար կարևոր է, որ վարչապետ Փաշինյանն առաջիններից արձագանքեց նախագահ Պուտինի հրավերին՝ մասնակցելու Հայրենական պատերազմի միջոցառումներին , որոնք կկայանան հաջորդ տարի մայիսի 9-ին՝ Կարմիր հրապարակում։ Ռազմական փորձություններով լի հայ-ռուական բարեկամությունը յուրօրինակ գրավ է մեր հետագա ռազմավարական գործընկերության համար»,-ասաց նա։