2 քաղաքացի պատարագի ժամանակ մտել են Երևանի 3 եկեղեցիներ և անվայել արտահայտություններ արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

եկեղեցի

Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը

Ըստ աղբյուրի՝ նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել։ Սա առաջին դեպքը չէ, ըստ որոշ տեղեկութունների՝ նրանք նմանատիպ արարքներ են կատարել նաև այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: