Unibank

Unibank Mobile

«Պարոնա՛յք պարազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել»․ Սիփան Փաշինյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Սիփան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջիկայում իջևանցիների համար լավ նորությունների շարք է սպասվում։

«Իջևանում քարը քարին չդրած, Իջևանի ժողովրդի և քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել կատարվող աշխատանքներից, և գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սևացնեն:

Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը և քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին։

Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում և համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջևանի մասով է. տեսնես՝ ինչի՞ց է:

Պարոնա՛յք պարազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետև առաջիկայում իջևանցիների (և ոչ միայն ) համար լավ նորությունների նոր շարք է գալու»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս