Unibank

Unibank Mobile

Երևանում բախվել են BMW X5-ը, Mercedes-ն ու ВАЗ 2114-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

մեքենա

Նոյեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմանում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կիմա Ե.-ի վարած BMW X5 մակնիշի 36 OT 916 համարանիշի, 23-ամյա Ալբերտ Հ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի և Գյումրիի բնակիչ, 33-ամյա Արտյում Ե.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորները՝ Գյումրիի բնակիչներ 3-ամյա Անահիտ Մ.-ն, 4-ամյա Սամվել Ս.-ն, 2-ամսական Միլենա Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 51-ամյա Անահիտ Մ.-ն և 62-ամյա Զեմֆիրա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ վիրավորները ընտանիքի անդամներ են:

Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս