«Ռոման» առանց Մխիթարյանի պարտվեց «Պարմային»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Ռոմա

 Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Պարմա»-ին:

Հանդիպման առաջին կեսին թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, սակայն «Պարմա»-նխաղի երկրոդ հատվածում կարողացավ  երկու գնդակ ուղարկել «Ռոմայի» դարպասը։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո չի մասնակցել մայրաքաղաքային ակումբին հանդիպումներ, այս խաղին ևս հայտավորված չէր։

 «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում այժմ կիսում է 5-6-րդ տեղերը: