Թուրքամետ զինյալները Սիրիայում թալանել են Թել Աբյադի հայկական եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

եկեղեցի

Սիրիայի Թել Աբյադ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին, որը թուրքական սահմանի մոտակայքում է, թուրքամետ ահաբեկիչների կողմից վանդալիզմի է ենթարկվել: Այս մասին Twitter- ի իր միկրոբլոգում հաղորդել է արաբ լրագրող Ջենան Մուսսան:

եկեղեցի

«Թել-Աբյադի իմ աղբյուրներն ինձ այս էքսկլյուզիվ լուսանկարներն են ուղարկել։ Այդ լուսանկարներն ապացուցում են, որ հայկական եկեղեցին վերջերս թալանվել է Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումների կողմից, որոնք ԱՄՆ զինված ուժերի հեռանալուց հետո գրավել են Թել Աբյադ քաղաքը»,- գրել է Մուսսան։

եկեղեցի

 Լրագրողը նշել է նաև, որ հայկական եկեղեցում կոտրվել են նաև կրոնական առարկաներ։

«Ականատեսները պատմել են, որ թուրքամետ զինյալները Թել Աբյադի հայկական եկեղեցի են մտել հոկտեմբերի 31-ին։ Ահաբեկիչները կոտրել են կրոնական հուշարձաններ, նստարաններ և այլ առարկաներ»,- նշել է արաբ լրագրողը։

եկեղեցի