Քոչարյանը կմնա կալանավորված. դատավորների վրա ճնշում է գործադրվում․ РЕНTV

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հինգշաբթի Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը իրենց պաշտպանյալին գրավով ազատելու մասին: Գրում է РЕНTV-ն։

Ըստ աղբյուրի՝ Քոչարյանին մեղադրում են 2008 թվականի մարտին սահմանադրական կարգի տապալման մեջ: Պետությունների ղեկավարները սովորաբար անձեռնմխելիություն ունեն: Բայց ոչ այն երկրներում, որտեղ իշխանությունը փոխանցվում է զանգվածային հուզումների արդյունքում, ինչպես եղել է Հայաստանում:

Ինչպես եղել է Ուկրաինայում, որտեղ Պորոշենկոն Յանուկովիչին կբանտարկեր, եթե նա չհասցներ մեկնել Ռուսաստան:

«Մտաբերեք, թե ինչի՞ համար էինք զայրանում Յանուկովիչի վրա: Թույլ բնավորության և մինչև վերջ գնալ չկարողանալու, որպեսզի երկիրը պահպաներ, չտար Մայդանի ջարդարարների ձեռքը: Սհա Քոչարյանը գնաց: 2008 թվականին կոշտ կերպով կանխեց փողոցային հուզումները: Իսկ հիմա նրան դրա համար դատում են: Եվ այս դատը կարող է տեւել մի քանի տարի. դատախազության ցանկում 800 վկա կա: Եվ այս ամբողջ ընթացքում նա, ամենայն հավանականությամբ, պետք է կալանված մնա: Եթե, իհարկե, տեղի չունենա երկրի ղեկավարության նոր փոփոխություն»,- գրել է РЕНTV-ն։