Unibank

Unibank Mobile

Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը ողջույններ են փոխանցում․ Լավրովը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջույններ են փոխանցում։

«Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում», - ասել է Լավրովը, ապա նկատել, որ բոլոր ուղղություններով կան շատ սերտ կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև:

«Մենք ուրախ ենք, որ առևտուրը զարգանում է, այն կայուն աճում է: Մենք շնորհավորում ենք նաև Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար», - ասել է ՌԴ արտգործնախարարը:

Տեսանյութեր

Live

Լրահոս