Արմեն Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երևանում, Արարատի և Վայոց Ձորի մարզերում դատավորներ են նշանակվել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-168 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Դանիել Մխեյանին և Արմինե Մելիքսեթյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Մարիաննա Ստեփանյանին և Գառնիկ Ստեփանյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: