«Մշակույթն ընտանեկան գործ է»․ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Մարիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբներից մեկում: Այդ մասին տեղեկանում ենք Մարիա Զախարովայի  ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարից։ Լուսանկարից  բացի՝ ՌԴ ԱԳ խոսնակը հայկական երաժշտությունից որոշ պատառիկներ է հրապարակել նաև «story»-ում:

«Երեկո՝ երևանյան ջազ-ակումբում: Միանշանակ համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է»,-նշել է Մարիա Զախարովան՝ արձանագրելով անգամ մանկասայլակով ջազ-ակումբ եկած ընտանիքների: