ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբներից մեկում: Այդ մասին տեղեկանում ենք Մարիա Զախարովայի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարից։ Լուսանկարից բացի՝ ՌԴ ԱԳ խոսնակը հայկական երաժշտությունից որոշ պատառիկներ է հրապարակել նաև «story»-ում:
«Երեկո՝ երևանյան ջազ-ակումբում: Միանշանակ համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է»,-նշել է Մարիա Զախարովան՝ արձանագրելով անգամ մանկասայլակով ջազ-ակումբ եկած ընտանիքների: