Սիրիայում պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Սիրիա

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի արվարձանններից մեկում ռումբերով բեռնված մեքենա է պայթել:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ 9 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Պայթյունից զոհվածներն ու վիրավորները քաղաքացիականներ են:

Թուրքիան պայթյունի համար մեղադրում է «Քրդական աշխատավորական կուսակցությանը»: