ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի արվարձանններից մեկում ռումբերով բեռնված մեքենա է պայթել:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ 9 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Պայթյունից զոհվածներն ու վիրավորները քաղաքացիականներ են:
Թուրքիան պայթյունի համար մեղադրում է «Քրդական աշխատավորական կուսակցությանը»: