ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Լավրով

Ռուսաստանի Դաշնության  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լավրով

Նախարարը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ: