Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետը գրավի դիմաց ազատ արձակվեց․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Ռուս

Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ է կիրառվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Հրանտ Անանյանը։

Ավելի վաղ հայտնել էիք, որ Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի,314-րդ հոդվածի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ 

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պատոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսկան միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։

Ըստ քննությանն՝ այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն  դրամից ավելի գումար։

Դեպքի փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննության։