Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

սամվել բաբայան

Երևանի ընհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով  նոյեմբերի 11-ի դատական նիստը հետաձգվել է, գործով ներգրավված պաշտանը հայտարարել է,  որ գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ է պետք։ Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 12-ին։

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, Վճռաբեկ դատարանը՝ բեկանել։