Unibank

Unibank Mobile

Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերն է. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով հանդիպումից հետո ճեպազրույց են տվել լրագրողներին։ 

Անդրադառնալով ՀՀ-ՌԴ երկկողմ առևտրաշրջանառությանը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ այն աճել է 10 տոկոսով։

«ՌԴ-ն ՀՀ թիվ մեկ տնտեսական գործընկերն է, ընդ որում երկկողմ առևտրաշրջանառությունը աճող դինամիկա ունի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 10 տոկոսով», - ասել է ԱԳ նախարարը, ապա հավելել, որ ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգում ՌԴ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարևորել են Ռուսաստանի հետ համագործակցությունը ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում:

«ԵԱՏՄ շուկայի հետագա ազատականացումը մեզ համար առանցքային է: ԵԱՏՄ միջազգային կապերի ընդլայնումը Սինգապուրի, Սերբիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ նոր որակի համագործակցության միջոցով», - ասել է Մնացականյանը, ապա հավելել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, ինչպես նաև ՀՀ-ն ու ՌԴ-ն ակտիվ  շարունակում են համագործակցել տարբեր միջազգային հարթակներում:

Տեսանյութեր

Live

Լրահոս