Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում սոցիալիստները հաղթանակ են տարել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

սոցիալիստ

Իսպանիայի իշխող Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, քվեաթերթիկների 99,91 տոկոս  հաշվարկի արդյունքներով, հաղթանակ է տարել արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Երկրում չորս տարվա ընթացքում սրանք չորրորդ ընտրություններն էին։

Սոցիալիստական կուսակցությունը իսպանական խորհրդարանի ստորին պալատում՝ Պատգամավորների կոնգրեսում ստացել է 350 տեղից 120-ը: Պահպանողական Ժողովրդական կուսակցությունը ստացել է 87, ծայրահեղ աջ Vox-ը՝ 52, Podemos ձախ կուսակցությունը՝ 35, աջ կենտրոնամետ «Քաղաքացիները»՝ 35 տեղ:

 Ընտրությունների արդյունքները վկայում են, որ քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողացել բացարձակ մեծամասնություն կազմել, որպեսզի կարողանա առանց խոչընդոտի կառավարություն կազմել: Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը խոստացել է կայուն կառավարություն կազմել՝ երկրի քաղաքական մյուս ուժերին կոչ անելով նպաստել «ապարգելափակել քաղաքական իրադրությունը» Իսպանիայում:

Տեսանյութեր

Live