Միասին կարող ենք կյանքեր փոխել․ Աննա Հակոբյանը հաշվետվություն է ներկայացրել ֆիլմի տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հիմնադրամի մեկ տարվա գործունեության մասին պատմող ֆիլմ եւ կից կատարել «Միասին կարող ենք կյանքեր փոխել» խորագրով  գրառումը:

Նա գրել է. «Ձեզ եմ ներկայացնում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմը: Այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն օգնել ենք քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի եւ երիտասարդի այլեւ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել՝ ապահովելու նրանց լավ տրամադրությունը, նրանց ինտեգրումը հասարակությունում, հիվանդության ու բուժման հնարավորինս թեթեւ ընթացքը:

#Cityofsmile

#Changesomeoneslife

#Քաղցկեղըդատավճիռչէ»:

Տեսանյութեր

Live