Կամչատկայում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Նոյեմբերի 11-ի գիշերը Կամչատկայում սկսվել Է Եվրասիայում գործող ամենաբարձր հրաբխի՝ Կլյուչեւսկայա սոպկայի ժայթքումը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարեւելյան բաժնի (ՀԱԲ) հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը (ՀՍԻ), փոխանցում Է «Ինտերֆաքս»-ը:

Երեք տարվա լռությունից հետո առաջին անգամ Կլյուչեւսկայայի խառնարանում սկսվել են շիկացած նյութի արտանետումները:

Կլյուչեւսկայա հրաբուխն ստրատոհրաբուխ է՝ կոնաձեւ մարմին՝ մոտավորապես 700 մետր տրամագծով գագաթնային խառնարանով. 500-3600 մետր բարձրության վրա, լանջերին, գտնվում են շուրջ 80 երկրորդական պայթող խառնարաններ եւ խարամային կոնաձեւ մարմիններ:

Հրաբխի բարձրությունը 4750 մետր Է, այն շուրջ 7000 տարեկան Է: Հրաբուխը պատկանում Է Կլյուչեւսկայա խմբին, գտնվում Է Կամչատկա գետի աջ ափին ընկած Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի ավանից 30 կիլոմետր եւ Կամչատկայի Պետրոպավլովսկից 360 կիլոմետր հեռավորության վրա։