Պատրաստ ենք աջակցել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը, երկկողմ ցանկություն է պետք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի լրագրողի խնդրանքով անդրադարձել է վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների «ջերմացմանը»։ Արդյոք դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Մենք չենք խոսում հայ-թուրքական ինչ-որ մտերմության կամ ջերմացման մասին, երբ մենք ունենք հարևաններ, որոնք տրված են մեզ պատմությամբ, աշխարհագրորեն, մենք բոլորի հետ ենք մեր հարաբերությունները զարգացնում․․․ Մենք բոլորի հետ ուզում են նորմալ հարաբերություններ ունենալ»,-ասել է Լավրովը՝ նշելով, որ այդ առումով միակ երկիրը Թորքիան չէ։

Այս համատեքստում Լավրովն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին․ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի այն խնդիրները, որ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, հաղթահարվեն»։

ՌԴ ԱԳ նախարարը հիշել է նաև Ցյուրիխի հայ-թուրքական արձանագրությունների մասին, որը պետք է ստորագրվեր՝ անկախ Արցախի հիմնահարցի կարգավորումից, սակայն արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին։

«Ունեինք կասկածներ, մեր հայ գործընկերներն այդ ժամանակ ասում էին՝ ո՛չ, ո՛չ, ամեն ինչ այդպես է լինելու, մեզ խոստացել են։ Ցավոք, ցյուրիխյան արձանագրությունների ճակատագրի մասին դուք լավ գիտեք։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք պատրաստ լինել կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, դրա համար անհրաժեշտ է երկկող հետաքրքրություն։

Մենք չենք տեսնում որևէ հիմք՝ կարծելու, որ ինչ-որ մեկը կսկսի պատերազմ այս երկու երկրների միջև։ Ամեն դեպքում մեր ամբողջ քաղաքակությունն ուղված է այն բանին, որ այստեղ խաղաղություն և փոխշահավետ համագործակություն հաստատվի»,-ասել է Լավրովը։