ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ լուծում, առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, անհնար է, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարող ենք շարունակել գործընթացը՝ միայն փորձելով հասնել այն բանին, որ գործընթացը ընդհանուր համաձայնության փուլ մտնի», - ասել է Լավրովը, ապա հավելել.
«Բոլորի համար պարզ է, որ, առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի այն»: