Բոլորին հասկանալի է՝ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, հնարավոր չէ որոշում ընդունել․Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ լուծում, առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, անհնար է, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարող ենք շարունակել գործընթացը՝ միայն փորձելով հասնել այն բանին, որ գործընթացը ընդհանուր համաձայնության փուլ մտնի», - ասել է Լավրովը, ապա հավելել.

«Բոլորի համար պարզ է, որ, առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի այն»: