Գերմանիայում առաջին անգամ թուրք քաղաքապետ է ընտրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

բակո

Գերմանիայում առաջին անգամ քաղաքապետի ընտրություններում հաղթել է ազգությամբ թուրք թեկնածուն: Հանուֆայի քաղաքապետի ընտրությունների 2-րդ փուլում «Կանաչների կուսակցության» կողմից առաջադրված թեկնածու Բելիթ Օնայը ձայների մեծամասնությամբ (52.9%) հաղթել է անկախ թեկնածու Էքարդ Շոյլցին. գրում է ermenihaber-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Բելիթ Օնայը ընտրությունների առաջին փուլում նույնպես առաջատար է եղել: Ընտրապայքարում Շոյլցի թեկնածությանն աջակցել է «Քրիստոնյա դեմոկրատական միություն» կուսակցությունը: