Հայտնաբերվել է անհայտ կորած տղամարդու դին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Նոյեմբերի 3-ին հաղորդվել էր Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 64-ամյա Գագիկ Սիմոնյանի անհայտ կորելու մասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 9-ին, ժամը 13-ին, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից հաղորդում է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, Իշխանավանքի մոտ, ձորի մեջ հայտնաբերել են դիակ:

Ոստիկանության Մարտունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը Լիճք գյուղի բնակչի՝ Գագիկ Սիմոնյանի դիակն է՝ առանց բռնության հետքերի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: