Նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում մարվեց և շրջանառության մեջ դրվեց  նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայասստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպեկ անվանագնով նույնատիպ նամականիշը, որը 1919 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ:

Նամականիշի վրա պատկերված է նաև «К. 60. К» հավելատիպը, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: