Unibank

Unibank Mobile

Ավելի քան 10 հեկտար անտառ Է այրվում Աբխազիայում․ անհրաժեշտ է ՌԴ ԱԻն-ի օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգնություն է խնդրել ռուսաստանցի գործընկերներից՝ հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:

«Նախարարն այսօր պաշտոնական նամակ Է հղել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հասցեով, որովհետեւ գետնից մարել հնարավոր չԷ, ուստի պետք Է հատուկ ավիացիա (…) Մենք դիմում ենք ռուսաստանյան կողմին, որպեսզի նրանք մեզ աջակցություն ցույց տան անտառային հրդեհների մարման գործում»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, հրդեհների մակերեսը կազմում Է շուրջ 10 հեկտար: «Ավելի քան 10 հեկտար անտառ Է այրվում լեռնային Աբխազիայում, խնդիրն այն Է, որ շատ են բռնկման տեղային օջախները: Տարածքը պատած Է ծխով»,- հայտնել են ԱԻՆ-ում:

Տեսանյութեր

Live

Լրահոս