Գեղարքունիքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 2 մեքենա․ վարորդներից մեկը վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Լանջաղբյուր գյուղում բախվել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 44-ամյա Գ. Ա.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 OP 988 համարանիշի և Սարուխան գյուղի բնակիչ, 22-ամյա Արշակ Գ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 31 LO 185 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: