Արոնյանը Հնդկաստանում կմասնակցի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կմասնակցի արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին, որը Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

10 մասնակիցների թվում կլինեն նաև աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, հնդիկներ Պենտալա Հարիկրիշնան և Վիդիտ Գուջրատին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Արոնյան