Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Նոյեմբերի 11-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում սպասվող  կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որի ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը ներկայացվելու է կառավարության աշխատակազմ: 

բակո
1