Unibank

Unibank Mobile

Հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու․ Երևանի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք (23.8 մլրդ դրամով ավելի): Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն (25 մլրդ դրամով ավելի):

Երևանի քաղաքապետի տեղակալներ Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը մանրամասնում են քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագիծն ու ծրագրային հիմնական ուղղությունները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն:

Խոշոր ծրագրերից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը: Այդ նպատակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ: Հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել միջոցները՝ լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Բակերի բարեկարգման համար առաջարկվում է բյուջեից հատկացնել 1.5 մլրդ դրամ:

2020 թվականին նախատեսված է բարձրացնել արվեստի ու երաժշտական դպրոցների, նաև մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձը: Միջոցներ են հատկացվելու նաև մանկապարտեզներում ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն ստեղծելու համար:

Առողջապահության ոլորտում քաղաքապետարանը մի քանի խոշոր ծրագիր ունի: Պոլիկլինիկաները կվերանորոգվեն և կհամալրվեն ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներով:

Բյուջեի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման, իսկ արդեն դեկտեմբերին՝ ավագանու խմբակցությունների քննարկմանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս