Վնասել են ընթացքի մեջ գտնվող «Օպելը», կոտրել այլ մեքենաների ապակիները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Նոյեմբերի 9-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Ագաթանգեղոսի եւ Խորենացու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել մայրաքաղաքի կենտրոնում բնակվող 36-37 տարեկան երեք տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն վայրում նրանք հնչեցրել էին հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ նրանցից մեկը ձեռքի առարկայով վնասել էր ընթացքի մեջ գտնվող «Օպելը», կոտրել «Մերսեդեսի» եւ մեկ այլ «Օպելի» դիմապակիները՝ պատճառելով գույքային վնաս:

Նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live