Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ԱՍ

Նախագահ Արմեն Սարգսյանը չորս հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Գառնիկ Ստեփանյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Մարիաննա Ստեփանյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Դանիել Մխեյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։