ԻՊ-ը ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացում է  «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը:

Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս