Ծաղկի շուկայից բերման ենթարկվածների հանդեպ բռնություն գործադրելու հիմքով գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Ծաղկի շուկայի մոտից հոկտեմբերի 17-ին բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու առթիվ նախապատրաստվող նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի հատկանիշներով: Այս մասին տեղեկացանք Հատուկ քննչական ծառայությունից։  5 քաղաքացիները ճանաչվել են տուժող:

Ավելի վաղ ոստիկանությունից  հայտնել էին, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից մի քանի անձի բերման են ենթարկվել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։

Նշենք, որ 5 քաղաքացիներ հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու եւ  իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի կապակցությամբ դիմել են ՀՔԾ։ Քաղաքացիների դիմում-բողոքն ընդունվել է վարույթ։