Նախարարն անփույթ է գործել, թքել-կպցնելով հարցեր չի լուծվում, բերում է հրաժարականի պահանջի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

«Առաջին ու երկրորդ կուրսերում ուսանողները ավելի շատ ոչ մասնագիտական, քան մասնագիտական առարկաներ են անցնում, և կարևոր հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է լուծել այդ խնդիրը: Խնդիրներին խորը լուծումներ են պետք տալ, դրանք թքել-կպցնելով չեն լուծվում: Եվ պարզ է, որ այս ամենի հանրագումարի հետևանքը կարող էր լինել հրաժարականի պահանջը»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով երիտասարդ ցուցարարների կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Անդրադառնալով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե «բոլոր այն ուժերը, որ չեն կիսում Փաշինյանի տեսակետը, դավադիր ուժեր են», Գորգիսյանն ասաց, որ դավադիր ուժերի մասին պետք է բացահայտ խոսել. «Դրանցով պետք է համապատասխան մարմինները զբաղվեն: Իսկ եթե չկան դավադիր ուժեր, պետքէ մեկընդմիշտ մոռանալ դրանց մասին: Բացի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց՝ Հայաստանը չպետք է խառնվի Արցախի ներքաղաքական գործերին»,- նշեց նա: