ԿԳՄՍ նախարարը չպետք է տարանջատեր երիտասարդներին և նրանց «անդաստիարակ» անվաներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

«Որպես բանասեր՝ չեմ կարող ընդունել փաստը, որ բուհերում առարկայացանկի բեռնաթափումը տեղի ունենա մայրենի լեզվի, հայոց պատմության ու գրականության հաշվին, բայց պետք է դուրս գալ զգացմունքային դաշտից, հասկանալ՝ ինչ ենք անում ու ինչպես ենք անում»,- 24News-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ անդրադառնալով երիտասարդ ցուցարարների կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

«Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովը պետք է առաջին քայլն անի, հրավիրի նախարարին, մեծ քննարկում կազմակերպի ու բոլոր հարցերին առանձին-առանձին անդրադառնա: Քննարկումը պետք է մասնագիտական դաշտում լինի, ինքս էլ կմասնակցեմ ու իմ դիտարկումները կներկայացնեմ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս