Unibank

Unibank Mobile

Նախարարի հրաժարականի պահանջը քաղաքական է և առանց հիմնավորման. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը հիմնավորված չէ»,- ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին, 24News-հետ զրույցում, ասաց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Բողոքող երիտասարդները կարող էին մտնել բովանդակային դաշտ, բայց նրանք մաքսիմալիստական բան են պահանջում, ու կարծում եմ ոչնչի չեն հասնելու: Պահանջները ոչ թե բովանդակային են, այլ՝ քաղաքական: Բացի ՀՅԴ-ականներից, տեսնում ենք, որ երիտասարդների շարքերում նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մարդիկ կան»,- նշեց նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս