Քաղաքացին հասցրել է մեկ տասնյակ գողություն ու գողության փորձ կատարել. գտել են «հերոսին»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սիլիկյան փողոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին 34-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, փորձել է գողանալ Աբովյանի Երիտասարդական փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի գազի բալոնը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չի կարողացել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ նշվածից զատ, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոտայքի մարզի եւ մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներից նա կատարել է մոտ մեկ տասնյակ նմանատիպ գողություն եւ գողության փորձեր` փողոցներում, բակերում կայանված մեքենաներից` հափշտակելով ձայնարկիչներ, գազի բալոններ ու մարտկոցներ: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: