Հայաստանի հավաքականը առաջին մարզումն անցկացրեց Խաշմանյանի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր՝ նոյեմբերի 11-ին, սկսել է նախապատրաստությունը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին երկու տուրերի հանդիպումների համար։

Ինչպես տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից, մարզումը հիմնականում կրել է վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ազգային ընտրանին անցկացրել է նաև երկկողմանի խաղ։

Մարզմանը մասնակցում էին հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։