Unibank

Unibank Mobile

Դասադուլը վերսկսվեց․ ուսանողները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության անդամները բանասիրության ֆակուլտետի մասնաշենքից քայլերթով իրազեկման երթ են անցկացրել բուհերով՝ կոչ անելով միանալ իրենց պահանջին, իսկ պահանջը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։ 

«Մեր պայքարը հայոց լեզվի համար է, մեր պայքարը հայոց պատմության համար է, մեր պայքարը հայոց եկեղեցու համար է․․․ Ձեզ փորձում են անգործ դարձնել»,-երթի ժամանակ ասել է ցուցարարներից մեկը՝ դիմելով աստվածաբանական և պատմության ֆակուլտետների ուսանողներին:

Երթը ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, որտեղ ՀՅԴ երիտասարդները նախարարի հրաժարականի պահանջով շարունակում են օրեր առաջ սկսած նստացույցը:

Նախօրեին անցկացված երթի ժամանակ ցուցարար-ուսանողներին էին միացել նաև «ԿԱՄՔ»,  «Ադեկվադ»,  «ՎԵՏՈ» շարժումները: Նստացույցի մասնակիցները, որ քնապարկերով են նախարարության շենքի առջև, երեկ գիշերել են այնտեղ: 

ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել պարտադիր համարվող «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Ցուցարարներին զայրացրել էր նաև մեծ աղմուկ հանած ներկայացումը՝ «ՀուԶանք ու Զանգը», որը նախարարության կողմից 2,7 միլիոն դրամի դրամաշնորհ էր ստացել: 

Տեսանյութեր

Live

Լրահոս