Արամ Գրիգորյանը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

սամբո

Ռուսաստանում հանդես եկող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը Հարավային Կորեայում նվաճել է սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Գրել է Rusarminfo։

ՌԴ Կրասնոդարի երկրամասի վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արամ Գրիգորյանն առաջնության եզրափակիչ մենամարտում հաղթել է ուզբեկստանցի մարզիկին։

Նշվում է, նաև, որ հայազգի մարզիկը, որը հանդես է գալիս մինչև 82 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը մարզական սամբոյի պատմության մեջ։