Նազարբաևն առաջարկել Է Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպել Ղազախստանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու առաջարկում Է բանակցություններն անցկացնել Ղազախստանում։ Գրել է РИА Новости-ն։

«Ես հանդիպել եմ պարոն Զելենսկու հետ, լսել նրան: Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը (խմբ․ Դոնբասի հակամարտությունը): Ես կարծում եմ, որ հարկավոր Է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում»,- հայտարարել Է նա՝ «Աստանա ակումբ» դիսկուսիոն հարթակի նիստին իր ելույթի ընթացքում։

Ըստ Նազարբաևի՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել Է հանդիպել «չեզոք հարթակում»:

«Ինձ թվում է, որ հիմա լավ պահ է։ Զելենսկին ստացել է ժողովրդի աջակցությունը և նա կարող է կամք ցուցաբերել ու լուծել այդ հարցը»,- եզրափակել է քաղաքական գործիչը։

Մոսկվայի և Կիևի հարաբերությունները մնում են լարված: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում Է երկրի հարավ-արևելքում քաղաքացիական հակամարտությանը մասնակցելու մեջ, որն արդեն 5 տարի է շարունակվում է: Մոսկվան մեղադրանքները ժխտում Է ու պնդում, որ դրանք անընդունելի են ու անհիմն։

Տեսանյութեր

Live

Լրահոս