«2 համասեռամոլ երեխա որդեգրե՞ն», «Մի հատ էլ քֆուր դնեիք»․ Միրզոյանն արձագանքեց Պետրոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով համասեռամոլների խնդրին, հարցրել է, որ եթե նույնասեռականները և սեռափոխվածները ցանկանան երեխա որդեգրել, ի՞նչը պետք է ստուգենք։

«Եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռակա՞ն է, թե՞ նույնասեռական չէ, էլի մի բան կարելի է ստուգել․․․ Կատակը մի կողմ, արժեքները պետք է պահենք։ Մենք նահապետական ժողովուրդ ենք, ավանդապաշտ ազգ ենք։ Մենք ասում ենք՝ նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք։ Դա ազգային անվտանգության նկատառում ունի։ Ի՞նչ է նշանակում՝ երկու համասեռամոլ երեխա որդեգրեն։ Այդ երեխան ինչպե՞ս է մեծանալու, ինչքանո՞վ է ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին։ Եկեք պաշտպանենք մեր ազգային ավանդույթները։ Ով դեմ է քվեարկելու, կցանկանա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսներ», - հարցրել է պատգամավորը։

Պատգամավորի հարցադրմանը արձագանքել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում։ Դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում... Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք», - ասաց նա՝ քարտուղարությանը խնդրելով իրեն ներկայացնել պատգամավորին ձայնից զրկելու դրույթը։