Երևանի Աթոյան փողոցում այրվել է 3 ավտոտնակ ու մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Այրվել

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 20:42-ին: Այրվել է 3 ավտոտնակ, որից երկուսն ամբողջությամբ, մեկը՝ մասամբ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոտնակներից մեկից տեղի ուժերով դուրս է բերվել և մարվել «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան: Մասամբ այրվել են ավտոմեքենայի թափքի և աջակողմյան հատվածները: Փրկարարները մյուս ավտոտնակից դուրս են բերել «Mazda» մակնիշի ավտոմեքենան. մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Երրորդ ավտոտնակից դուրս են բերել գազի բալոն (3 կգ) և տեղափոխել անվտանգ տարածք: