Մարկոս Պիզելին Հայաստանի հավաքականում կարիերան ավարտել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Պիզելի

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Հայաստանի հավաքականում  կարիերան ավարտել է։

«Ես արդեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել եմ, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի հավաքականում։ Հիմա շատ լավ մարզավիճակում եմ վնասվածքից հետո։   

«Ակտոբեն» լքելու որոշումը դժվար չէր, այս տարին անհաջող էր ոչ միայն ինձ, այլև ակումբի համար։ Կա մի քանի ակումբ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, ես հիմա ազատ գործակալի կարգավիճակում եմ, ժամանակ ունեմ մտածելու։  Ես տեսնում եմ, որ Հայաստանի առաջնությունը որոշակի առաջընթաց է գրանցել, բայց նա դեռ շատ հեռու է բարձրակարգ համարվելուց։ Երիտասարդները պետք է ավելի շատ հնարավորություն ունենան իրենց հմտությունները ցուցադրելու, առաջ գնալու համար, որպեսզի կարողանան մասնակցել ավելի բարձր կարգի առաջնությունների»,- ասել է Պիզելին։

Պիզելի