Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 5-րդ հարկից․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

աին

Հայաստանի ԱԻՆ-ում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: