17–ամյա ուսանողը դանակի հարվածներ է հասցրել 51–ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

դանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները բացահայտել են նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

Այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Շենգավիթի ոստիկանները ժամեր անց պարզել են, թե ով է կասկածյալը և բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շեգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն:

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են դատաձգաբանական, դատափորձագիտական, դատաբժշկական փորձաքննություններ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Ա.-ն սովորում է Երևանում գործող ուսումնարաններից մեկի 3-րդ կուրսում, ով ստորագրությամբ բաց է թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս