Unibank

Unibank Mobile

Գևորգ Պետրոսյանը գոյություն չունեցող խնդրի մասին նախագիծ է բերել ԱԺ․ Հայկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

«Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ»,- անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախագծին, որով առաջարկվում է արգելել նույնասեռականներին երեխա որդեգրել՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Ինչպես մեր գործընկերները ներկայացրին, ամեն անգամ նման հարցեր շոշափելով, բարձրացնելով, այն ավելի մեծ նշանակություն ու կարեւորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ Գևորգ Պետրոսյանը նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին եւ անընդհատ այն շահարկում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս