Unibank

Unibank Mobile

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Գազա

Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ին Գազայի հատվածից առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից 20-ը կալանվել Է «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ ասված է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

 Նոյեմբերի 12-ի առավոտվանից օդային տագնապի ազդանշանները մի քանի անգամ գործել են Թել Ավիվում, դրա արբանյակ-քաղաքներ Ռիշոն Լեցիոնում, Բաթ Յամում և Հոլոնում, ինչպես նաև Իսրայելի հարավի Աշդոդ և Աշկելոն խոշոր քաղաքներում ու երկրի՝ Գազայի հատվածին հարող շրջաններում:

Իսրայելի պետական ռադիոկայանի՝ Kan-ի հաղորդմամբ՝ Գազայից արձակված բազմաթիվ հրթիռներից մեկը երկրի հարավում ընկել Է բնակելի տան վրա: Զոհերի մասին տեղեկավտություն չի ստացվել, շենքը վնասվել է։

Նոյեմբերի 12-ի գիշերն Իսրայելը Գազայի հատվածում հարված Է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ - Աթային: Kan-ի տվյալներով, որը հղում է անում  պաղեստինյան աղբյուրներին,  ալ - Աթան սպանվել Է, ևս երեք մարդ վիրավորվել Է։

Տեսանյութեր

Live

Լրահոս